Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

Ընկեր Վարսիկը մեզ տարել էր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Մարտիրոս Սարյանը Հայաստանի ամենալավ նկարիչներից մեկն է։ Թանգարանը մեծ էր և գեղեցիկ։ Պատերին շատ նկարներ կային ու շատ գեղեցիկ էին։ Այդ նկարները Մարտիրոս Սարյանն էր նկարել։ Ինձ դրանց գույները շատ դուր եկան։ Շատ հավանեցի Մարտիրոս Սարյանի նկարները, մանավանդ այն նկարը, որը նկարել էր Եգիպտոսում։ Նկարում մթության մեջ արմավելու ծառերը և տները շատ սիրուն էին երևում։ Ես թանգարանում իմացա, որ Մարտիրոս Սարյանը ութ տարեկանում է սկսել նկարել։ Ինձ համար մեկ ուրիշ հետաքրքիր նկար էլ կար, գայլերի նկարը, որը Մարտիրոս Սարյանը տաք ու սառը գույներով էր։ Թանգարանում մի աղջիկ մեզ պատմում էր բոլոր նկարների մասին։ Հետո մեզ թղթեր բաժանեցին, որ մենք նույնպես նկարենք։ Ես նկարել ու գույներ շատ եմ սիրում, դրա համար ինձ դուր եկավ այնտեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *