Ես

Նկարագրեմ ինձ Բարև, իմ անունը Տաթև է։ Ես միջահասակ եմ և նիհար։ Իմ մազերը բաց շագանակագույն են, աչքերս մուգ շագանակագույն և խոշոր են։ Դեմքս կլոր է։ Ես սպիտակամաշկ եմ։ Պատմեմ իմ բնավորության մասին։ Ես բարի եմ, սիրում եմ մարդկանց օգնել։ Ես շատ եմ սիրում խաղալ, ծովում լողալ և մարզվել։ Ես միշտ նոր ու հետաքրքիր խաղեր Read More…

Կաքավ

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում: Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:Արծիվն էլ երգի Read More…

Իմ երազած աշխարհը

Իմ աշխարհը բարություն է, սերն է, օգնելն է։ Մարդիկ իրար օգնում են, երբ դժվարությունների են հանդիպում։ Բոլորը լավ են սովորում, որ իրար չվնասեն։ Իմ աշխարհը մի հատ մեծ սրտի է նման, և այնտեղ շատ ծաղիկներ կան։

Իմ մասին

Ես Տաթև Թադևոսյանն եմ։ Ես ութ տարեկան եմ։ Ամենից շատը սիրում եմ ուտել աղցան, սիրում եմ պարան թռնել, գիմնաստիկա և մաթեմատիկա անել։ Իմ ամենամոտիկ ընկերը Մոնան է։ Մոնայի հետ տարբեր խաղեր ենք խաղում։ Ես չեմ սիրում շախմատ խաղալ։ Ես սովորում եմ Արևմտյան դպրոցում։